չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռոնալդուն արձագանքել է Ալ-Նասրի ջախջախիչ հաղթանակին

Ռոնալդուն արձագանքել է Ալ-Նասրի ջախջախիչ հաղթանակին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Թայիին» և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում երեք գոլի հեղինակ է դարձել, իսկ հետո գրառում է կատարել սոց. ցանցի իր էջերում:

«Ահա թե ինչպես ենք մենք դա անում։ Հրաշալի հաղթանակ և հերթական հեթ-տրիկ»,- գրել է ֆուտբոլիստն իր էջում։

Այս հաղթանակից հետո Ալ-Նասրը վաստակել է 59 միավոր։ Մրցաշարային աղյուսակում թիմը երկրորդ տեղում է։ «Ալ-Թային» 22 միավորով 16-րդ տեղում է:

Սաուդյան Արաբիայի առաջնության 23 խաղում Ռոնալդուն խփել է 26 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: