ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանն ու Լևոն Արոնյանը հաղթեցին, Աննա Սարգսյանը պարտվեց. Grand Swiss

Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանն ու Լևոն Արոնյանը հաղթեցին, Աննա Սարգսյանը պարտվեց. Grand Swiss

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ի մեկնարկել է շախմատի տղամարդկանց Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը:

ռաջին տուրում ոչ-ոքիից հետո հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Հաղթեց ու միավորների քանակը 1.5-ի հասցրեց նաև Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց պայքարում հաղթանակ տոնեց նաև Էլինա Դանիելյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվել էր առաջին տուրում, փոխանցում է armsport-ը։

Ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանը: Հայկն առաջին տուրում պարտվել էր: Միավորը կիսեց նաև առաջին տուրում հաղթանակի հասած Մանուէլ Պետրոսյանը՝ Արցախից: Երկրորդ անընդմեջ ոչ-ոքիները խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը:
Առաջին տուրում տարած հաղթանակից հետո այսօր պարտվեց կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:

  • Կիսվել: