ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ում

«Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ում

Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախապատրաստվելով 2021/22թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Փյունիկը» հունվարի 19-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։
 

VBET Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2021/22թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի «Ալաշկերտի» դեմ խաղով։

  • Կիսվել: