ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի անապահով ընտանիքներին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի անապահով ընտանիքներին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի՝ շուրջ 75 անապահով ընտանիքի:

Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, նախաձեռնությունն իրականացվում է 2022թ․-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում՝ դեսպանության նախաձեռնությամբ՝ էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության կողմից։
 

Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանավորությամբ ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։

Ծրագիրն իրականացվում է ԱՄԷ ղեկավարության կարգադրությամբ Ռամադան ամսվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համատեքստում և նպատակ ունի էմիրաթական բարեգործական և պետական հաստատությունների ջանքերով ամրապնդել հարաբերությունները, համագործակցության և սոցիալական համերաշխության կապերը բարեկամ երկրների հետ:

  • Կիսվել: