կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը

«Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» էր:

2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։
 
 

Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի, գնահատվում է 400 հազար եվրո։

  • Կիսվել: