երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք խնդրել էինք, որ այս խաղը չլիներ. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպման մասին

Մենք խնդրել էինք, որ այս խաղը չլիներ. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպման մասին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» (0-1) Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը դժգոհություն է հայտնել, որ այս հանդիպումը չի հետաձգվել։ Հայաստանի գործող չեմպիոնն օգոստոսի 3-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելու է սերբական «Ցրվենա Զվեզդային»։

«Խաղի մասին չեմ ուզում խոսել։ Ուզում եմ իրավիճակի մասին խոսել, որովհետև շատ ջղայնացած եմ։ Առաջին հերթին շնորհավորում եմ «Արարատին»։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Նրանք այս հարցի հետ կապ չունեն։ Հարցն այլ է։ Մենք բոլորս պետք է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցենք, որ հայկական ֆուտբոլի մասին մտածում ենք։ Մենք խնդրել էինք, որ այս խաղը չլիներ, քանի որ կարևոր հանդիպում ունենք ամսի 3-ին և ի վիճակի չէինք անցկացնել այս խաղը։ Մեր դեմ հարցը դրվեց, որ խաղը պետք է կայանա, որովհետև իրենք այդպես են ուզում։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են այդպես ուզում, պարզապես այդպես էին որոշել։ Եթե որոշող էիք, անցյալ տարի «Ալաշկերտի» 4 խաղերը չհետաձգեիք։ «Ալաշկերտն» էլ էր ներկայացնում մեր հայկական ֆուտբոլը Եվրոպայում, մենք էլ այս տարի ենք ներկայացնում։ Այդ «ջոկողություններից» շատ եմ նեղվում։ Մենք այդպես էինք որոշել․ ինչի՞ համար»,- ասել է Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսի ժամանակ։

Մանրամասները` «Փյունիկի» մամուլի ծառայության տեսանյութում։

  • Կիսվել: