չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Ով է ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ․ մանրամասնում է Բերեզովսկին

Ով է ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ․ մանրամասնում է Բերեզովսկին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե իր կարիերայի ընթացքում ում է համարում ամենաուժեղ թիմակիցն ու ամենաուժեղ մրցակիցը, գրում է armsport.am-ը:

«Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է։ Կարող եմ նաև առանձնացնել Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլին և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին:

Ամենաուժեղ թիմակիցը Հենրիխ Մխիթարյանն է։ Միևնույն ժամանակ, ես հարգում և սիրում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել եմ»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Բերեզովսկին 50 տարեկան է, նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1996-ից 2016 թվականներին: Նա նաև խաղացել է Մոսկվայի «Դինամոյում» և «Տորպեդոյում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և «Խիմկիում»: Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոնալդուն 2023 թվականից հանդես է գալիս «Ալ-Նասր»ում: Ֆուտբոլիստը 40 տարեկան է դարձել փետրվարի 5-ին:

 

  • Կիսվել: