ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը լիովին վարկաբեկել է իրեն․ Ռոնալդու

Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը լիովին վարկաբեկել է իրեն․ Ռոնալդու

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է «Ոսկե գնդակ» մրցանակը։

«Ոսկե գնդակը» ամբողջությամբ վարկաբեկել է իրեն. Վինիսիուսը պետք է ստանար «Ոսկե գնդակը», բայց չստացվեց: Ես մի քանի անգամ անցել եմ դրա միջով և զայրույթ եմ զգացել: Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ կան մարտեր, որոնք հնարավոր չէ հաղթել»,- ասել է Ռոնալդուն El Chiringuito-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 2024 թվականին հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

 

  • Կիսվել: