ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսին. ՀԱՕԿ

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսին. ՀԱՕԿ

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4- 8-ը: Մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է այն տեղի ունենա  սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում:  Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Համաշխարհային  ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի  ավելի ուշ: 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  համար հաշվի կառնվեն նախորդ  օլիմպիական խաղերի,  եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:

Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված  Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարում մեր թիմի հաշվին այնուամենայնիվ հաջողվեց գրանցել մեկ օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /:

  • Կիսվել: