շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Բաչկովը և Մանուչարյանը

Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Բաչկովը և Մանուչարյանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանը կունենա երկու դրոշակակիր:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեի հետ համատեղ որոշում է կայացվել, որ բացմանը հավաքական թիմերը կունենան մեկ տղամարդ և մեկ կին դրոշակակիրներ: Հայաստանից կլինեն բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարսենիկ Մանուչարյանը:

  • Կիսվել: