չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Զելենսկին պարգևատրել է ուկրաինահայ 15-ամյա բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին

Զելենսկին պարգևատրել է ուկրաինահայ 15-ամյա բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինահայ բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին պարգևատրել է «Ուկրաինայի ապագա» մեդալով, տեղեկացնում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան:

Նշվում է, որ 2025 թվականի հունիսին 15-ամյա բռնցքամարտիկը փրկել էր ընկերոջը` Բիլգորոդ-Դնեստրովսկիի վրա ռուսական օդային հարվածի ժամանակ։ Պայթյունի հետևանքով Ավետիքյանը վնասվածք էր ստացել, բայց փրկել էր ընկերոջը:

Ավետիքյանն Ուկրաինայի պատանեկան առաջնության չեմպիոն է:

  • Կիսվել: