հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները

ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները

ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները: Այս մասին տեղեկացնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր:

 

  • Կիսվել: