ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է:

Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի կայքից:

Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեի կողմից: ՈՒԵՖԱ-ն նաև 100.000 եվրոյով տուգանել է «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

  • Կիսվել: