ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նա ֆուտբոլիստ է, ով օգնում է լուծել խնդիրներ. Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

Նա ֆուտբոլիստ է, ով օգնում է լուծել խնդիրներ. Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Վերոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդես է եկել նախաղաղային մամուլի ասուլիսով։ Պորտուգալացի մասնագետը հերթական անգամ բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը։

«Ամեն օր, անգամ մարզման ժամանակ դու գնահատական ես տալիս։ Շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն են հանդես գալիս, առավել ևս՝ բարձր մակարդակով։ Քիչ են նման ֆուտբոլիստները։

Անկեղծ ասած, եթե պետք է ընտրություն կատարեմ, թե մեր ֆուտբոլիստներից ով է ավելի կայուն, որակյալ մրցաշրջան անցկացնում, կնշեմ Հենրիխ Մխիթարյանին, որովհետև նա ֆուտբոլիստ է, ով օգնում է լուծել խնդիրներ, նա ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում և այս ամենը՝ ամենաբարձր մակարդակով։

Մխիթարյանը խաղացել է գրեթե ամեն խաղում. նա վնասվածք չի ստացել, չի որակազրկվել, անգամ նման ռիսկ չի եղել։ Ֆիզիկապես նա շատ ուժեղ է և ճկուն։ Նա շաբաթական երեք հանդիպման է մասնակցել»,- ասել է Մոուրինյոն։

«Ռոմա» - «Վերոնա» խաղը կկայանա փետրվարի 19-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։

  • Կիսվել: