երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է

Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է

Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Նորվեգիայի հավաքականը պատմական հաղթանակտարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Բրազիլիայի նկատմամբ և դուրս գալով քառորդեզրափակիչ։

Հանդիպման մեծ մասում բրազիլացիները վերահսկում էին խաղը ևստեղծում ավելի վտանգավոր պահեր։

Խաղի հերոսը դարձավ Էրլինգ Հոլանդը, որը  հանդիպման վերջին րոպեներին դուբլ ձևակերպեց՝նախ 79-րդ, ապա 90-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը և վճռելով դիմակայության ելքը։Բրազիլիան միայն ավելացված ժամանակում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, երբՆեյմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Նորվեգիան 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիային և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավաշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպումը մեկնարկեց մեկժամ ուշացումով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Առաջին կեսում Անգլիան գերազանց օգտագործեց իր պահերը։ Ջուդ Բելինգհեմը ընդամենը երկուրոպեի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Մեքսիկան մինչև ընդմիջում կրճատեց հաշվիտարբերությունը և երկրորդ խաղակեսում ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը։ 54-րդրոպեին, Անգլիայից Ջարել Քուանսահը հեռացվեց խաղադաշտից, իսկ 60-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից խփեց անգլիացիների երրորդ գոլը։ Ավելի ուշ Ռաուլ Խիմենեսը նույնպես անվրեպիրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3:2։

Անգլիան 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդեզրափակիչ, որտեղ կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։

 

  • Կիսվել: