հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մուլտի ֆայթ մարզակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել իտալական հանրահայտ «Պետրոսյան Մանիա» կազմակերպության հետ (տեսանյութ)

Մուլտի ֆայթ մարզակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել իտալական հանրահայտ «Պետրոսյան Մանիա» կազմակերպության հետ (տեսանյութ)

Մուլտի ֆայթ մարզակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել իտալական հանրահայտ «Պետրոսյան Մանիա» կազմակերպության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութին կից գրառումից:
 
՛՛Մուլտի ֆայթ մարզակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել K 1–ի աշխարհի քառակի չեմպիոն Ջորջո Պետրոսյանին և նրա եղբորը՝ Արմեն Պետրոսյանին պատկանող իտալական հանրահայտ «Պետրոսյան Մանիա» կազմակերպության հետ: Պայմանագրի շնորհիվ այսուհետև հայ մարզիկները հնարավորություն կունենան համատեղ մարզումներ անցկացնել Միլանում և ուժերը փորձել Եվրոպական հեղինակավոր ռինգերում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:: 
 
 
 

  • Կիսվել: