ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական ակումբներից մեկը։

Romapress-ը հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակը» կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հետաքրքրվել, թե հնարավոր է պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ հունիսին, երբ նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվի:

Ավելի վաղ նշվել էր, որ «Ռոման» չի երկարաձգի Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ նա թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է, գրում է Calciomercato-ն։

Այսպիսով, Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։

 
 

  • Կիսվել: