կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուպերչեմպիոններ. Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել

Սուպերչեմպիոններ. Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից գրել․ «Սուպերչեմպիոններ»։

Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։

«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

  • Կիսվել: