երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր»-ի հետ

Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր»-ի հետ

Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, փոխանցում է armsport.am-ը: Շիրայի խոսքով՝ հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

Աղբյուրը նշում է, որ հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանը կվաստակի չորս միլիոն եվրո։

Նշվում է նաև, որ Մխիթարյանի մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը, որպեսզի շարունակի հանդես գալ «Ինտեր»-ում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

  • Կիսվել: