երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
MMA մարտիկ Վագաբ Վագաբովը կշռման ժամանակ ապակե շիշը կոտրել է Մագոմեդ Իսմայիլովի գլխին

MMA մարտիկ Վագաբ Վագաբովը կշռման ժամանակ ապակե շիշը կոտրել է Մագոմեդ Իսմայիլովի գլխին

PRAVDA մրցաշարի մասնակիցների կշռման ժամանակ MMA մարտիկ Վագաբ Վագաբովը ապակե շիշը կոտրել է ռուս մարտիկ Մագոմեդ Իսմայիլովի գլխին: Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։

Կշռվելուց հետո Իսմաիլովը մոտեցել է Վագաբովին և ինչ-որ բանի շուրջ վիճաբանել նրա հետ։ Այնուհետև մարզիկները հրել են միմյանց, իսկ Վագաբովը ձեռքի շիշը կոտրել է Իսմայիլովի գլխին։ Սրան ի պատասխան՝ Իսմայիլովը սպառնալից բղավել է դահլիճում ներկաների վրա:

PRAVDA մրցաշարը կցուցադրվի այսօր՝ հոկտեմբերի 7-ին, REN․TV հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի սերբ Ալեքսանդր Իլիչ-Իսմայիլով մենամարտը։

Հոկտեմբերի 6-ին Իլիչը խոստացել էր, որ նոկաուտի է ենթարկելու Իսմայիլովին։ Նա նշել է, որ շատերը խաղադրույք են կատարել Իսմայիլովի հաղթանակի վրա նրա «հզոր» արտաքինի պատճառով։

Ավելի վաղ հոկտեմբերի 4-ին Իսմաիլովը հայտարարել էր, որ «կոտլետ» է պատրաստելու Իլիչից։ Նա նշել էր, որ բոլոր ջանքերը կներդնի առաջիկա մարտում հաղթելու համար։

PRAVDA մրցաշարի շրջանակներում տեղի կունենան նաև Մուբորակշո Մուբորակշոև – Թիմուր Նիկուլին, Նիկոլայ Չիբիս – Ռասուլ Միրզաև, Ջուլիան Լեյն – Վլադ Տուինով մենամարտերը։

  • Կիսվել: