հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Տորինո»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է, գրում  է armenpress.am-ը:

Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 22 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Թիմն ունի 54 միավոր: Առաջատարը 74 միավորով «Ինտեր»-ն է:

 

  • Կիսվել: