չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիրում եմ ամբողջությամբ ներդնել ուժերս ու իմ առավելագույն արդյունքը ցույց տալ. Հայաստանի դահուկավազքի առաջնության հաղթող

Սիրում եմ ամբողջությամբ ներդնել ուժերս ու իմ առավելագույն արդյունքը ցույց տալ. Հայաստանի դահուկավազքի առաջնության հաղթող

Աշոցքում այսօր՝ հունվարի 15-ին, ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը։ Նշենք, որ տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց Միքայել Միքայելյանը, իսկ կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը, հայտնում է armsport.am-ը։

Մրցաշարից հետո Միքայել Միքայելյանը զրուցել է լրագրողների հետ։ Նա նշել է, որ երեկ և դրանից առաջ երկու դիստանցիաներ ունեին 10 կմ ազատ և դասական ոճում, և դիստանցիան իր մոտ այնքան էլ լավ չստացվեց, ուստի մտածում էր, որ մարզավիճակն այնքան էլ լավ չէ: ՛՛Սակայն այսօրվա սպրինտից իմ մեջ թեթևություն զգացի, որ մարզավիճակս տեղն է։ Ուղղակի, եթե եղանակային պայմաններն այսպիսին չլինեին՝ բուք էր, մրցում էինք բքին ու չկարողացա ամբողջությամբ ներդնել ուժերս, սակայն այսօր եղանակը լավ էր, ու իմ մեջ համոզմունք առաջացավ, որ մարզավիճակս լավ է՛՛,-նշել է մարզիկը։

Խոսելով Օլիմպիական խաղերում իր նպատակների մասին՝ հաշվի առնելով, որ սա իր երկրորդ խաղերն են՝ Միքայելյանն ասել է, որ չի սիրում իր առջև խնդիրներ դնել. ՛՛Ուղղակի սիրում եմ մրցումների ժամանակ ամբողջությամբ ներդնել ուժերս և ցույց տալ իմ առավելագույն արդյունքը։ Նախորդ տարվա պես այս տարվա գերագույն նպատակս Աշխարհի առաջնությունում լավագույնս ելույթ ունենալն է, իսկ ՕԽ-ում մինչև վերջ չեմ մնալու, 10-15 օր մնալու եմ այնտեղ, նորից վերադառնամ՝ պատրաստվելու աշխարհի առաջնությանը՛՛։

Նա անդրադարձել է նաև Աշխարհի առաջնությունում իր նպատակներին և ասել, որ չի ժամանակից առաջ ընկնել։ 

Ինչ վերաբերում է այս առաջնությանը՝ Միքայելյանն ասել է. ՛՛4-5 տարի անընդմեջ, երբ եղբայրս ավարտեց կարիերան, ես գրավեցի նրա տեղը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նույնը կրկնվեց՛՛։

Միքայելյանի խոսքով՝ նախապատրաստական շրջանն այս անգամ ավելի սահուն է անցել, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ պատրաստվել Օլիմպիական խաղերին։ Նա ասել է, որ նախորդ տարի շատ դժվարություններ կային, սակայն այս տարի ամեն ինչ հարթ էր:

  • Կիսվել: