հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար հատկացվեց 114 մլն դրամ

Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար հատկացվեց 114 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ 2021 թվականի բյուջեում և 114 միլիոն դրամ հատկացրեց միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. ՛՛Այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը, ուստի սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՛՛:

Նա հավելեց, որ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականի մարզիչներին և բժիշկներին սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը:

  • Կիսվել: