Մերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջ
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն դարձել է «ֆուրիա ռոխայի» իսկական ջոկերը։ Աշխարհի առաջնության վերջին երկու խաղերում՝ Պորտուգալիայի (1-0) և Բելգիայի (2-1) դեմ մրցավեճերում, Մերինոն փոխարինման դուրս գալով՝ հանդիպումների վերջնամասում դարձել է հաղթական գոլերի հեղինակ, հաղորդում է armsport.am-ը:
Opta վերլուծական ընկերության վիճակագիրները նշում են, որ Մերինոն պատմության առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլի երկու տարբեր խաղերում փոխարինման մտնելուց հետո դառնալ հաղթական գոլի հեղինակ։
Իսպանիայի ազգային հավաքականն այժմ պատրաստվում է Մունդիալի կիսաեզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ սպասվող գերդիմակայությանը։ Թիմերը կմրցեն հուլիսի 14-ին՝ երեքշաբթի։ Հանդիպման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին։



