ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի

Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի

Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել եւ օգնել դադարեցնել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, իտալական «Ռոմա» ֆուտբալային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Այսօր առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Ստեփանակերտի և հարակից շրջանների քաղաքացիական բնակչության դեմ (դե ֆակտո անկախ պետություն, որտեղ բնակվում են հայեր) ուղղված ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին։

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել եւ օգնել դադարեցնել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։

Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի։ Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղության մեջ, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում։

Ես միշտ աջակցում եմ իմ ազգին #ArstakhStrong»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

  • Կիսվել: