շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկում են շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները

Մեկնարկում են շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները

Մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:

Կանանց ընտրանու կազմում ընդգրկված են. Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

  • Կիսվել: