չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեկնարկում է Հայաստան-Հս․Մակեդոնիա, Հայաստան-Գերմանիա հանդիպումների տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկում է Հայաստան-Հս․Մակեդոնիա, Հայաստան-Գերմանիա հանդիպումների տոմսերի առցանց վաճառքը

Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը կայքում։

Հյուսիսային, Հարավային - 2000 դր.
Արևելյան - 5000, 6000 դր.
Արևմտյան - 10000 դր.

ՀՖՖ-ից հայտնում են, որ այս հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի հաջորդ շաբաթ։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո։ Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրվում է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։

Էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար։

Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին։

  • Կիսվել: