ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական 9 ֆուտբոլային ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով

Հայկական 9 ֆուտբոլային ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

 

Այդ ակումբներն են «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», «Լոկոմոտիվը»։

  • Կիսվել: