ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է շախմատի ԱԱ-ն. Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ

Մեկնարկել է շախմատի ԱԱ-ն. Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ

Վարշավայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցումային առաջին օրն անցկացվել է 5 տուր, փոխանցում է armsport-ը։
 
Այս պահի դրությամբ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը. նա 4 հաղթանակ է տարել, կրել 1 պարտություն և վաստակած 4 միավորով կիսում է 4-16-րդ տեղերը։
 
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը վաստակել են 3,5-ական միավոր, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 3 միավոր ունեն: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2,5, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։
 
Ի դեպ, առաջնության 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվեր Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
 
Կայացած 5 տուրերից հետո Լեհաստանի ներկայացուցիչ Յան-Կշիշտոֆ Դուդան, վրացի Բաադուր Ջոբավան և նորվեգացի Մագնուս Կարլսենը 4.5-ական միավոր ունեն և կիսում են 1-3-րդ հորիզոնականները։
 
Կանանց պայքարում էլ Էլինա Դանիելյանը 2,5 միավոր է վաստակել՝ կիսելով 23-37-րդ տեղերը, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 1,5:
 
Դեկտեմբերի 27-ին կանցկացվի ևս 5 տուր։

  • Կիսվել: