ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթի 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում. Հայաստանը չի մասնակցի

Մարմնամարզության աշխարհի գավաթի 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում. Հայաստանը չի մասնակցի

Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում, Հայաստանի թիմը չի մասնակցի։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով` առաջին անգամ է, որ Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներին երկիրը պետք է միավորներ հավաքի, որպեսզի կարողանա մասնակցել Մարմնամարզության աշխարհի առաջնությանը։
«Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներն անցկացվում են 4 փուլով։ Հայաստանը երկու փուլին արդեն իսկ մասնակցել է և լավ սրդյունքներ է գրանցել։ Երրորդ փուլը տեղի կունենա մարտի 15–ին` Կահիրեում, որին կմասնակցենք, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին չենք մասնակցի»,–ասաց Սերոբյանը։
 
Նրա խոսքով` առաջին երկու փուլում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամներ, մարմնամարզության աշխարհի գավաթի մրցանակակիրներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանն արդեն իսկ համապատասխան միավորներ հավաքել են։
«Այս պահին մեր տղաները առաջին տեղում են և վստահ եմ, որ չորրորդ փուլի չմասնակցելու պարագայում անգամ կլինեն լավագույն եռյակում»,–ասաց նա։
 
Հիշեցնենք` մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել հենացատկեր վարժությունում:
Դավթյանը 14.983 միավոր էր վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում:

  • Կիսվել: