երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նույնիսկ 1909թ.-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի  և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում․ իրանագետ

Նույնիսկ 1909թ.-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում․ իրանագետ

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը անընդհատ բարբաջում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, նրան պետք է պարբերաբար սթափեցնել՝ հիշեցնելով, թե հենց այն քաղաքում, որտեղ նրա պալատն է, նույնիսկ 1909թ.-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի են և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
 
«Նկարում 1909թ.-ին Բաքվում տեղի ունեցած «Հաջի Ղարա» թատերական ներկայացման երկլեզու ազդագիրն է, որում սևով սպիտակի վրա երկու լեզուներով էլ գրված է, որ ներկայացումը խաղալու է «մուսուլմանական դրամատիկական թատերախումբը»։
 
Ի դեպ, նույն այդ բռնապետը և նրա երկրի բնակչությունն այժմ չեն կարող կարդալ «մուսուլմաներեն» (իմա՝ թյուրքի լեզվով) գրված ազդագրի հատվածը, որովհետև արհեստածին Ադրբեջանում այբուբենները և լեզվի անվանումը փոխվել են գրեթե սպիտակեղեն փոխելու հաճախությամբ»։

  • Կիսվել: