շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է եղել․ կան վիրավորներ

Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է եղել․ կան վիրավորներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի պետական ​​կրկեսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մեկը ուսանող է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ կատարվում է քննություն։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բրիգադները։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիան խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։

  • Կիսվել: