երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին տեղի ունեցած նժույգի վարժության երզափակչում հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 14.266 միավորով հավասարը չունեցավ և նվաճեց այս վարժության ոսկե մեդալը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 18-ամյա մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը:

 

  • Կիսվել: