շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը ցավալի պարտություն կրեց և զրկվեց գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից. շախմատի Մ20 ԱԱ

Մարիամ Մկրտչյանը ցավալի պարտություն կրեց և զրկվեց գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից. շախմատի Մ20 ԱԱ

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտին մոտեցող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիամ Մկրտչյանը սևերով պարտվեց միանձնյա առաջատար, ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային:

Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց և գործնականում զրկվեց գլխավոր մրցանակին արժանանալու հնարավորությունից: Մարիամն ունի 6 միավոր և արդեն 2 միավոր է զիջում առաջատարին: Մի խումբ շախմատիստուհիների հետ նա կիսում է 7-11 տեղերը:

Տղամարդկանց մրցաշարում Արթուր Դավթյանը վաստակել է 5,5 միավոր, իսկ Արմեն Բարսեղյանը՝ 5 միավոր: Այսօր կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը:

  • Կիսվել: