շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մառախուղի պատճառով 0։9 հաշվի ժամանակ դադարեցվել է Հայաստան-Նորվեգիա խաղը 

Մառախուղի պատճառով 0։9 հաշվի ժամանակ դադարեցվել է Հայաստան-Նորվեգիա խաղը 

Կանանց ԱԱ ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ է մնացել մառախուղի պատճառով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը կայացել է այսօր` նոյեմբերի 30–ին, Երևանում: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվել է 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր:

Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին, սկսած 69-րդ րոպեից:

  • Կիսվել: