Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ սամբոյի ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում 54կգ Մանուշակ Խաչատրյանը և 79կգ Գոռ Աղասարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Միլենա Առաքելյանը(50կգ), Ջոնիկ Օզմանյանը(64կգ) և Գոռ Շատվերյանը(71կգ) դուրս են եկել եզրափակիչ։
Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: