երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մալխաս Ամոյանը մեկնարկում հաղթել է իրանցի ըմբիշին․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Մալխաս Ամոյանը մեկնարկում հաղթել է իրանցի ըմբիշին․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։

Առաջինը մրցագորգ է դուրս եկել Մալխաս Ամոյանը։ Դժվարին պայքարում նա 1-1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխտարիին։ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի կամ մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի ղրղզ Ազատ Սալիդինովի հետ գոտեմարտով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

  • Կիսվել: