շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մալխաս Ամոյանը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Մալխաս Ամոյանը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը։

Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երրորդ գոտեմարտում մրցեց ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ Երեկոյան 23-ամյա Ամոյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։

Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխտարիին (1-1), իսկ 1/8 եզրափակչում 3-0 հաշվով պարտության էր մատնել մեքսիկացի Էմանուել Կաստրոյին։

  • Կիսվել: