երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ կիսաեզրափակիչում է

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ կիսաեզրափակիչում է

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ։

77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ամոյանը 3:0 հաշվով պարտության մատնեց Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին եւ կիսաեզրափակիչում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Առաջին մրցափուլում ակտիվություն ցուցաբերելուց հետո պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ: Երկու միավորանոց գլորումից հետո Ամոյանը հաշիվը դարձրեց 3:0՝ իր առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Մալխաս Ամոյանը մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:

Մեկնարկային գոտեմարտում  Ամոյանը 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ: 

  • Կիսվել: