ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մալխաս Ամոյանը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Մալխաս Ամոյանը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջինը մրցագորգ է դուրս եկել Մալխաս Ամոյանը։ Դժվարին պայքարում նա 1-1 հաշվով հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխտարիին։ Իր երկրորդ գոտեմարտում Մալխասը նույնպես հաղթել է։ Այս անգամ նա 3-0 հաշվով առավելության հասել մեքսիկացի Էմանուել Կաստրոյի նկատմամբ և դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Ակուլբեկ Տալանտբեկովի հետ։

Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի կամ մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի ղրղզ Ազատ Սալիդինովի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

 

  • Կիսվել: