կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Մախաչևը գերազանցել է Նուրմագոմեդովի նվաճումները․ UFC-ի նախագահ

Մախաչևը գերազանցել է Նուրմագոմեդովի նվաճումները․ UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը համեմատել է կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի և կարիերան ավարտած նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի նվաճումները:

«Իսլամն ակնհայտորեն ավելի շատ բանի է հասել, քան Հաբիբը, քանի որ նա ավելի երկար է մենամարտում։ Ո՞վ գիտի, թե ինչի կարող էր հասնել Հաբիբը, եթե շարունակեր կարիերան։ Անկեղծ ասած, եթե Հաբիբն աներ այն, ինչին ընդունակ է, նա անկասկած կդառնար բոլոր ժամանակների մեծագույն մարտիկը»,- TMZ Sports-ի հետ հարցազրույցում ասել է Ուայթը:

Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ Ռուսաստանցի մարտիկը կարիերան ավարտել է 2020 թվականին։ Իսլամ Մախաչևը պատրաստվում է իռլանդացի Իան Հարիի դեմ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում:

  • Կիսվել: