ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բագրատ Օհանյանը

Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բագրատ Օհանյանը

 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Боксер Баграт Оганян - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Օհանյանը հաղթանակ է տարել ավելի քան 250 սիրողական և 11 պրոֆեսիոնալ մենամարտերում։ Հայաստանի երիտասարդների բազմակի, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի երիտասարդների լավագույն բռնցքամարտիկ։
 

  • Կիսվել: