շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավանեսյանը հայտնել է վարակիչ հիվանդությունների մասով լարվածության նվազման մասին

Ավանեսյանը հայտնել է վարակիչ հիվանդությունների մասով լարվածության նվազման մասին

Վարակիչ հիվանդությունների մասով լարվածությունը բավականին նվազել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել:

«2024-ից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը»,-նշեց նա:

  • Կիսվել: