շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ե՞րբ դիմել արյունաբանի. ԱՆ

Ե՞րբ դիմել արյունաբանի. ԱՆ

Առողջապահության նախարարությունը իրազեկել է, թե երբ է պետք դիմել արյունաբանի:

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն անդրադառնում են ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։
 
Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ Դրանք հիմնականում չունեն իրենց խիստ բնորոշ կլինիկական դրսևորումները։ Այդ հիվանդությունները լինում են չարորակ և ոչ չարորակ բնույթի: Ժառանգական բնույթի սակավարյունությունները առաջնահերթ դրսևորվում են մանկական տարիքում և փորձառու մանկաբույժի ցուցումով ուղղորդվում են մանկական արյունաբանի մոտ։
 
Հիվանդների գանգատները կարող են լինել `
 ընդհանուր թուլություն,
 հոգնածություն,
 գլխացավեր և գլխապտույտ,
 մաշկի գունատություն,
 մարմնին տարածուն կապտուկներ,
 քոր,
 մշտական գիշերային քրտնարտադրություն,
 մարմնի ջերմության մշտական բարձրացում,
 քաշի կորուստ,
 ոսկրային ցավեր,
 արյունահոսական խանգարումներ,
 ավշային հանգույցների չափսերի նկատելի մեծացում
 փայծաղի չափսերի մեծացման արդունքում որովայնի շրջանում դիսկոմֆորտի և վաղ հագեցման զգացում՛՛,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: