երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանի տպավորիչ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ՝ 9:0

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանի տպավորիչ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ՝ 9:0

Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր  Ջանես Նազարյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտեց թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում 2 միավորի առավելություն ուներ: Երկրորդ մրցափուլում Նազարյանը հարմար բռնվածքով 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձրելով 8:0: Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները չբավարարեցին:  Հաշիվը դարձավ 9:0:

Թուրք ըմբիշը համաձայն չէր մրցսվարների որոշման հետ եւ չէր մոտենում գորգի մրցավարին՝ հաղթողի ձեռքը բարձրացնելու համար: Վերջում թուրք ըմբիշը ծափահարեց մրցավարներին:

Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկը:

  • Կիսվել: