ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով

Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՄԼՍ-ում:

Ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուս Կրյու»-ն մրցեց «Շարլոտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և խաղի 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ խաղադաշտի կենտրոնից` տուգանայինից կատարած հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: «Կոլամբուս Կրյու»-ն խաղադաշտից կենտրոնում տուգանային հարվածի իրավունք էր ստացել, գնդակին մոտ էր Սելարայանը, ով նկատելով, որ մրցակցի դարպասապահն առաջ է եկել, միանգամից հարվածեց դարպասին՝ բացելով հանդիպման հաշիվը: 

Ընթացիկ մրցաշրջանում սա Սելարայանի 6-րդ գնդակն է ՄԼՍ-ում:

  • Կիսվել: