հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Ինտերը» հայերեն գրառում է արել Հենրիխ Մխիթարյանի գոլի առթիվ (տեսանյութ)

«Ինտերը» հայերեն գրառում է արել Հենրիխ Մխիթարյանի գոլի առթիվ (տեսանյութ)

Իտալական «Ինտերն» իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ այս մրցաշրջանում առաջին գոլից հետո։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հաղթական խաղում (6։2) 37-ամյա կիսապաշտպանը գրավել էր «Պիզայի» դարպասը։ «Մխիթարյան գնացքը հասավ։ Հետևեք մեզ՝ այլ բովանդակության համար»,- Մխիթարյանի գոլի տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել շուրջ 15 ամսվա ընդմիջումից հետո։ Նա նախորդ անգամ գոլ էր խփել 2024թ․ հոկտեմբերի 27-ին։ Մխիթարյանը 37 տարեկան 2 օրականում դարձել էր «Ինտերի» կազմում գոլ խփած 5-րդ ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Այդ ցուցանիշով ռեկորդակիր է արգենտինացի Խավիեր Ձանետին, որը «Ինտերում» գոլ է խփել 37 տարեկան 4 ամսական 5 օրականում։

  • Կիսվել: