հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Բեռլինի Գրան Պրիի կիսաեզրափակչում

Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Բեռլինի Գրան Պրիի կիսաեզրափակչում

Ավարտին է մոտենում շախմատի Բեռլինի Գրան Պրի մրցաշարը։

Փետրվարի 12-ին առաջին մրցաշարի կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հաղթեց ԱՄՆ մյուս ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին, փոխանցում է armsport-ը:
 
Այսօր՝ փետրվարի 13-ին, կկայանան պատասխան պարտիաները։
Կիսաեզրափակչի մյուս զույգում ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին։
 

  • Կիսվել: