չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Լավագույնը․ Յամալը հերթական մրցանակն է ստացել Բարսելոնայում

Լավագույնը․ Յամալը հերթական մրցանակն է ստացել Բարսելոնայում

Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, գրում է armsport.am-ը:

Եզրային հարձակվողը ստացել է Ալդո Ռովիրայի անվան մրցանակը, որը հանձնվում է արդեն 15-րդ անգամ։ Հաղթողը որոշվել է տարբեր հրատարակությունների լրագրողներից կազմված ժյուրիի կողմից։ Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Այտանա Բոնմատին։

Յամալն առաջին անգամ է պարգևատրվում իր կարիերայի ընթացքում։ Ռեկորդը պատկանում է Լիոնել Մեսսիին ( 6 մրցանակ)։

Մրցանակը հիմնադրվել է «Բարսելոնայի» այժմ արդեն նախկին տնօրեն Ժոզեպ Ռովիրայի կողմից՝ իր որդի Ալդոյի հիշատակին, ով մահացել է 2009 թվականին՝ 37 տարեկանում։

  • Կիսվել: