շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն առայժմ անպարտելի են

Կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն առայժմ անպարտելի են

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Արթուր Մելքումյանի գլխավորած Հայաստանի ընտրանին շարունակում է հաղթական ելույթներ, գրում է 1lurer.am-ը:

Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն առայժմ անպարտելի են և մեկը մյուսից գեղեցիկ հաղթանակներ են տոնում։ Այսօր 52 կգ քաշային Ալեն Ստեփանյանի հաղթանակը երեկոյան մրցահերթում զարգացրեցին 42 կգ քաշային Վահագն Գալստյանն ու 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը։

Գալստյանը հաղթեց հունգարացի Պետեռ Պոլին, իսկ Նահապետյանն առավելության հասավ Ռումինիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ։

  • Կիսվել: